top of page

Մեր մասին...

        «ՄԵԲ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թ-ին: Մենք փոքր կազմակերպություն ենք ու սպասարկում ենք սահմանափակ քանակով հաճախորդների, միգուցե այն պատճառով, որ մեր ձեռագիրը որակն է, ոչ թե քանակը: Մեր աշխատակիցների մեծ մասը երկար տարիներ բնակվել են ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում, որտեղ իսկ ձեռք են բերել բարձր ճաշակ և հմտացել կահույքագործության ժամանակակից մեթոդների մեջ:

 

            Մեր նպատակն է զբաղվել այնպիսի արտադրությամբ, որը իրեն կարդարացնի երկարաժամկետ, և արդեն իսկ այդպես է քանի որ մենք մատուցում ենք որակի, ճաշակի և գնի մատչելիության արդար համադրություն: Կահույք պատրաստելը այդքան էլ դժվար գործ չէ, սակայն հեշտ չէ պատրաստել այն որակյալ, ուստի լինելով բավականին շահավետ արհեստ, շատերն են ձգտում վերածել այն մեծածախ առևտրի, անտեսելով որակը: Բայց կահույքագործությունը միայն առևտուր չէ, այլ նաև արվեստ: Մեր ընկերությունը գիտակցում է որ գոհ հաճախորդը կդառնա մշտական հաճախորդ, և չի վարանի խորհուրդ տալ մեզ իր բարեկամներին, իսկ հաճախորդը կարող է գոհ մնալ միայն եթե կահույքագործը իր աշխատանքը լավ է կատարել, վերջինս էլ միայն կարող է լավ անել իր գործը եթե սիրում է այն և հմուտ է դրանում: Մենք, գիտակցելով այս բոլոր հանգամանքները՝ թե որն է հաջողակ ընկերության բանալին, ընտրել ենք մանրակրկիտորեն թե մեր աշխատակազմը, թե մեր արտադրության տեխնիկական մեթոդները ու մոտեցումը հաճախորդին:

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: 

 

                                     Հարգանքով - «ՄԵԲ» ընկերության տնօրինություն:

 

  • Twitter Clean
  • w-facebook
  • w-googleplus
bottom of page